Jump to content

.dj

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.dj
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Ջիբութի
Ներդրվել է1996
Փյունիկոդdj
Կայքdj

.dj, Ջիբութիի վերին մակարդակի ազգային դոմենն է։ Ստեղծվել է 1996 թվականի մայիսի 22-ին: Կառավարվում է «Ջիբութի Տելեկոմ» ընկերության կողմից[1]:

Դոմեյնային անունները գրանցվում են միայն երկրորդ մակարդակում: Հատուկ սահմանափակումներ չկան, ուստի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է գրանցել .dj հասցե: Երկրում բնակվող անձ լինելու կամ այնտեղ տեղակայված հաստատություն լինելու պարտադիր պահանջ չկա: Արգելվում են միայն այն դոմեյնային հասցեները, որոնք խախտում են երկրի ընդհանուր բարոյական չափանիշները , օրինակ՝ պոռնոգրաֆիայի հետ կապվածները[2]:

.dj-ի ներքո գրանցվող դոմեյնային անունը կարող է լինել երեքից մինչև 63 նիշ երկարությամբ, ընդ որում՝ պետք է պարունակի միայն տառանիշեր[3]:

Առավել բարձր գնով վաճառված .dj դոմեյնային անունները եղել են poker.dj-ը և travel.dj-ը[4]:

Դոմեյնի շուրջ հաճախ աղմուկ է առաջացել երաժշտական կայքերի համար նախատեսված «DJ» հապավման ( disc jockey - դիջեյ) լայնորեն օգտագործման պատճառով: Այդ փաստը հաստատող օրինակներից են rave.dj-ը, transitions.dj-ը, cord.dj-ը:[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Delegation Record for .DJ» (անգլերեն). Internet Assigned Numbers Authority. Վերցված է 2013-09-09-ին.
  2. ↑ «Eigenschaften einer .dj-Domain». united-domains. Վերցված է 2013-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  3. ↑ «Terms and Conditions of Domain Names» (անգլերեն). Djibouti Telecom. Վերցված է 2013-09-09-ին.
  4. ↑ «.dj Domain-Preise». domain-recht. Վերցված է 2013-09-09-ին.
  5. ↑ Thorpe, Amy (2023 թ․ սեպտեմբերի 21). «What's in a domain name?». Rest of World. Վերցված է 2024 թ․ հուլիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.dj» հոդվածին։